Մատչելի հղումներ

Ռուսաստանը ՀՀ նոր կառավարության և խորհրդարանի հետ կառուցողական երկխոսության է տրամադրված. Զախարովա


ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության ՀՀ նոր խորհրդարանի և կառավարության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին դեկտեմբերի 13-ի բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և շուտով ձևավորվելիք կառավարության հետ՝ մեր երկրների միջև փոխգործակցության հետագա ամրապնդման նպատակով՝ այդ թվում ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,- ասել է նա:

XS
SM
MD
LG