Մատչելի հղումներ

Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ


Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2 միլիոն 573 հազար 779:

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

Facebook Forum

XS
SM
MD
LG