Լոս Անջելեսում գործող հայկական տարբեր կազմակերպությունների պատասխանատուները ուշի ուշով հետեվում են Հայաստանում քաղաքական զարգացումներին։ Նրանք խոսել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեվորության, ինչպես նաեվ սփյուռքահայերի ընտրելու իրավունքին առնչվող հարցերի մասին։