Մատչելի հղումներ

Այս պահին Յուրի Խաչատուրովի խափանման միջոցը փոփոխելու հիմք չկա. Գլխավոր դատախազություն


''Ազատություն'' ռադիոկայան

Հայաստանի գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելուց հետո այս պահին հիմք չկա նրա խափանման միջոցը փոփոխելու համար։

«Միայն պաշտոնի փոփոխությունը խափանման միջոցի փոփոխման հիմք չէ», - «Ազատության» հարցին ի պատասխան հաղորդում է Գլխավոր դատախազությունը։

2008-ին Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված«Մարտի 1»-ի գործով։

Ի տարբերություն այս գործով անցնող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, որոնց նկատմամբ դատարանը կալանքի որոշում էր կայացրել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Նոյեմբերի 2-ին, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։

XS
SM
MD
LG