Մատչելի հղումներ

Հայաստանն ամենայն հավանականությամբ հետ կկանչի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից. Արմեն Սարգսյան


Երևանն, ամենայն հավանականությամբ, հետ կկանչի Յուրի Խաչատուրովին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Մինսկում լրագրողների հետ զրույցում:

«Ամենայն հավանականությամբ Հայաստանը հետ կկանչի իր ներկայացուցչին (Յուրի Խաչատուրովին – հեղ.)»,- նշել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ քանի որ Խաչատուրովը Հայաստանի ներկայացուցիչն է, ապա Հայաստանն իրավունք ունի որոշել՝ թողնել նրան գլխավոր քարտուղարի պաշտոնում, թե ոչ:

«Այս պահին որոշակի իրավական գործընթացներ են ընթանում այդ ուղղությամբ»,- հավելել է նա:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Դատարանը Խաչատուրովին ազատ է արձակել: Հայաստանն առաջարկել էր ՀԱՊԿ երկրներին սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

XS
SM
MD
LG