Մատչելի հղումներ

Բոլթոն. Հայաստանը կարող է ավելի տեսանելի դառնալ համաշխարհային ասպարեզում


Միացյալ Նահանգները Հայաստանի հետ հարաբերությունները որպես բարձր առաջնահերթություն է դիտարկում, Երեւանում «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում նշել է ԱՄՆ-ի նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը.

«
ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարեւոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը շատ բարձր առաջնահերթություն է վարչակազմի համար»:

Բոլթոնի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Հայաստանին աջակցություն թե՛ ղարաբաղյան հակամարտության կարգավորման, եւ թե՛ Հայաստանի զարգացման հարցում: Ուղղակի օգնության տրամադրման ժամանակները սակայն անցել են, այսօր Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին ոչ թե ամերիկյան օգնությունն, այլ՝ ամերիկյան ուղիղ ներդրումներ, նշում է պաշտոնյան.

«
Ամերիկահայերի համայնքը շատ ուժեղ է, եւ ես կարծում եմ, որ ավելի սերտ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հեռանկարը հենց մասնավոր հատվածում է, ինչն ավելի լավ է երկարաժամկետ հեռանկարի համար, քան կառավարությունից կառավարություն տրամադրվող աջակցությունը»:

Հայաստանի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանի հետ միասին հասնել ղարաբաղյան հարցում փոխադարձ համաձայնության, ավելացնում է Բոլթոնը.

«
Եթե դա տեղի ունենա, կբացվի հայ-ադրբեջանական սահմանը: Թուրքիայի հետ սահմանը, կարծում եմ, եւս կբացվի»:

Ջոն Բոլթոնը Երեւանում խոսել է նաեւ Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հեռանկարների մասին.

«
Ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջեւ, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորւթյունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում»:

Երեւանում առանձին քննարկումներ են ընթացել հայ-իրանական սահմանի վերաբերյալ՝ ամերիկյան պատժամիջոցների լույսի ներքո.

«
Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետեւ, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարեւոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետեւ կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհում նրանց վարքագիծը չարամիտ է եւ պետք է փոխվի»:

Facebook Forum

XS
SM
MD
LG