Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ հրաժարական տվեց: Այս մասին նա հայտարարեց ուղիղ եթերում։

ՀՀ Սահմանադրության համաձայն, վարչապետի հրաժարականից հետո նախագահն ընդունում է Կառավարության հրաժարականը, որից հետո յոթնօրյա ժամկետում Ազգային Ժողովը կարող է առաջադրել վարչապետի թեկնածուներ: ԱԺ վարչապետին ընտրում է պատգամավորների պարզ մեծամասնությունը:

Վարչապետ չընտրվելու դեպքում մեկ շաբաթ անց ԱԺ-ում անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, Ազգային Ժողովն արձակվում է եւ արտահերթ ընտրություններ են հայտարարվում:

Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-10-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG