Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ իր պաշտպանյալին կասկածում են քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։
«Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել՝ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասել է Սաֆարյանը: