Մատչելի հղումներ

Կորեաները փորձում են գնալ դեպի պատերազմի ավարտ


Կորեաները փորձում են գնալ դեպի պատերազմի ավարտ
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00

Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջեւ խաղաղության համաձայնություն չի ստորագրվել: Սակայն ինչպես ներկա իրադարձություններն են թույլ տալիս ասել, խաղաղությունը հեռու չէ: Պարզապես կան հարցեր, որոնք զգույշ լուծման կարիք ունեն:

Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդները ողջունում են Կորեական թերակղզին առանց միջուկային զենքերի, իրենց խոսքերով ասած ‘’խաղաղության երկրի’’ վերածելու շուրջ իրենց կայացրած համաձայնությունների շարքը: Դոնգչանգի հրթիռային թռիչքակայանը միջազգային դիտորդների ներկայությամբ ապասարքավորելու Հյուսիսի որոշումն էլ թույլ է տալիս ԱՄՆ-ի պետքարտուղարին ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպում ունենալ Հյուսիսի իր պաշտոնակցի հետ:

Հարավի ու Հյուսիսի առաջնորդներ Մունն ու Կիմը հայտարարում են, թե ցանկանում են առաջ ընթանալ եւ կառուցել մի նոր հայրենիք այս թերակղզու 80 միլիոն ազգաբնակչության համար:

Ինչպես Մունն է ասում. ‘’Պաեկտու լեռից մինչեւ Հալլայի լեռը խոստանում ենք վերածել խաղաղության տարածքի, առանց միջուկային զենքերի ու սպառնալիքների’’:

Սակայն ինչպես ‘’Ժառանգություն’’ հիմնադրամի վերլուծաբաններից Բրուս Քլինգերն է ասում, չնայած Հարավի նախագահ Մունը մեծ դեր ունեցավ այս գործընթացի համար, իրականում նրան չհաջողվեց պարզել, թե որոնք են լինելու ապամիջուկայնացման գորընթացի որոշակի քայլերը: ‘’Իսկ Փհենյանի դիրքորոշումը նույնն է, որը պահանջում է, որ նախ եւ առաջ համապատասխան քայլեր իրականացնի ԱՄՆ-ը’’, ասում է նա:

Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Հյուսիսային Կորեան ցանկանում է, որ մինչեւ միջուկային իր ծառայությունների ոչնչացումը, պատերազմն ավարտելու հայտարարություն հնչի նախ ԱՄՆ-ից:

Յոնսեյի համալսարանի դասախոս Ջոն Դելուրիի խոսքերով, կարեւորը հիմա նախագահ Թրամփն է, որը հավատացած է, որ հարկավոր է փոխել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ:

‘’Դոնալդ Թրամփն այն առաջնորդն է, որը սկսել է այս գործընթացը եւ կարող է ասել ‘’եկեք շարունակենք գնալ առաջ’’, ասում է Դելուրին:

Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք Կիմի հետ սկսված բանակցությունները բավարար են առաջ գնալու եւ Կորեական պատերազմն ավարտելու հռչակագիր ստորագրելու համար: Հույսերը մեծ են, զգուշավորությունը` նույնպես:

XS
SM
MD
LG