Թեդ Փո, ԱՄՆ-ի կոնգրեսական
12 սեպտեմբերի, 2018թ, ԱՄՆ-ի Կոնգրես.
Ավելի քան մեկ դար առաջ տեղի է ունեցել պատմության ամենասարսափելի ցեղասպանություններից մեկը, երբ աշխարհը կենտրոնացել էր Եվրոպայում տեղի ունեցող մեծ պատերազմի վրա։
Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի Հանրապետությունը միշտ հերքել է հայ ժողովրդի դեմ գործած իր վայրագությունները: Երկար տարիներ մեր սեփական կառավարությունը Թուրքիայի հունով է ընթացել: Մենք թույլ ենք տվել քաղաքականությանը կուրացնել մեզ՝ չտեսնելով մեկ եւ կես միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունը:
Մենք պետք է պաշտոնապես ճանաչենք այս սարսափելի հանցանքը, որպեսզի կանխենք նմանատիպ իրադարձությունների կրկնումը:
Դա նաեւ նշանակում է թուրքերի վրա ճնշման գործադրում, որպեսզի նրանք ճանաչեն անցյալի մեղքերը: Բռնապետ Էրդողանի իշխանությունը իր սեփական քաղաքացիների նկատմամբ է ճնշում գործադրում:
Այսօր մենք տեսնում ենք, ինչպես են հենց թուրքերի դեմ կիրառում այն նույն բռնությունները, որոնք կիրառվել են հայերի դեմ մեկ դար առաջ:
Նման պահվածքն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ-պետության կողմից, մի երկրի կողմից, որն իրեն Ամերիկայի դաշնակից է անվանում:
Facebook Forum