Հարավային Կորեայի պատվիրակությունն այս շաբաթ փորձում էր Փհենյանում համաձայնության հասնել Հյուսիսային Կորեայի ղեկավարության հետ երկու Կորեաների ղեկավարներ Մուն Ջե ինի եւ Քիմ Ջոն Ընի երրորդ գագաթաժողովի վերաբերյալ:
«Հարավն ու Հյուսիսը համաձայնել են Կորեաների եռօրյա գագաթաժողովն անցկացնել Սեպտեմբերի 18-ին Փհենյանում», - Հարավային Կորեայի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Չունգ Յուունգի խոսքով, Քիմը պատրաստ է ապամիջուկայնացնել Կորեան մինչեւ 2021 թվականը: Քիմի վստահությունը նախագահ Թրամփի հանդեպ անփոփոխ է մնացել, ասում է Յուունգը:
Վերլուծաբան Դենիել Փինքսթոնի խոսքով սակայն, Կիմի հավատարմությունն ապամիջուկայնացման գաղափորին հարցականի տակ է. «Ես չեմ տեսել որեւէ գրավոր պարտավորություն: Գոյություն ունեն միջոցներ, գրավոր գործիքներ, որոնք քաղաքական եւ իրավական առումով կապացուցեին ապամիջուկայնացման գաղափարին նվիրվածությունը»:
Փորձագետների կարծիքով, նույնիսկ եթե Հյուսիսային Կորեան համաձայնի ի վերջո հրաժարվել միջուկային զենքից, դրա համար տարիներ կպահանջվեն: Սակայն, եթե դա տեղի ունենա, իրավիճակն արմատապես կփոխվի:
1950-ականների կորեական պատերազմն ավարտվել է առանց խաղաղ պայմանագրի ստորագրման, այնպես որ տեխնիկապես երկու Կորեաների միջեւ պատերազմը դեռ շարունակվում է: Հարավային Կորեայի նախագահ Մունը Հյուսիսի հետ խաղաղ համաձայնագրի ստորագրումն իր նախագահության կարեւորագույն ուղղություններից էր անվանել: Հարավը ցանկանում է Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ-ի եւ Չինաստանի մասնակցությամբ խաղաղ եռակողմ պայմանագիր ստորագրել: