Մատչելի հղումներ

Աֆղանստանում ամերիկյան ուժերն ունեն նոր հրամանատար


Ամերիկյան գեներալ Օսթին Սքոթ Միլերը ստանձնեց Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը: Միլլերն Աֆղանստանում նոր մարդ չէ. 2001-ին նա այստեղ ժամանած առաջին ամերիկյան զինվորականներից էր: 2013-ին նա Աֆղանստան վերադարձավ որպես հատուկ գործողությունների հրամանատար: Իր նոր դերում սակայն նրանից կպահանջվի ավելին, քան ռազմական գիտելիքները:

Նոր հրամանատարի հիմնական նպատակն է լինելու Թալիբանի զինյալներին բանակցային սեղանի շուրջ բերելը:

«Մենք գիտակցում ենք, որ ռազմական բաղադրիչը միայն մեկ մասն է: Անհրաժեշտ է նաեւ քաղաքական առաջընթացի հիմքեր ստեղծել», - նշում է գեներալ Միլերը:

Աֆղանստանի ղեկավարությունը թալիբներին կոչ է արել բանակցային սեղանի շուրջ նստել առանց նախապայմանների: Կոչ, որն առանց արձագանքի է մնացել: Ամերիկյան կողմն այդ դիրքորոշումն արտերկրյա ուժերի ազդեցությամբ է բացատրում.

«Թալիբանին ցանկանում եմ ասել՝ դադարեցրեք համաքաղաքացիների սպանությունները: Ո՞ւմ ձայնն է առավել կարեւոր, դրսի ուժերի, որոնք ձեզ դրդում են շարունակել պայքարը, թե՞ սեփական ժողովրդի, որ խաղաղության կոչ է անում», - իր ելույթում նշել է Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ջոն Նիքոլսոնը:

Միացյալ Նահանգներն ու Աֆղանստանը Պակիստանին են մեղադրում Թալիբանի ղեկավարներին ապաստան տալու մեջ:

Ներկայում Աֆղանստանում գտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքի 23,000 զինվորական, որոնցից 14,000-ը ամերիկացի զինվորականներ են:

Facebook Forum

XS
SM
MD
LG