Մատչելի հղումներ

Գերմանիայում իրար դեմ են ելնում օտարամերժ եւ ավելի հանդուրժողական խմբավորումները


Գերմանիայում իրար դեմ են ելնում օտարամերժ եւ ավելի հանդուրժողական խմբավորումները
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատները եւ պահպանողական մի շարք այլ խմբեր երկուշաբթի օրը կոչ են արել հետաքննել ծայրահեղ աջ Ալտերնատիվ ֆուր Դոյչլան՝ թարգմանաբար Երկընտրանք Գերմանիայի համար անվանումը կրող կուսակցության գործունեությունը, որի առաջնորդները մինչ այդ անցկացրել էին հակամահմեդական կոչերով երթ Քեմնից քաղաքում։ Ծայրահեղ աջերը բողոքի ցույցերը սկսել են այս նույն քաղաքում երկու փախստականների կողմից մի մարդու դանակահարելու դեպքից հետո։

Օտարամերժության վրա հենված բողոքի ալիքի պատճառով նորից քննարկումների առարկա է դարձել ներգաղթի շուրջ կանցլեր Անգելա Մերքելի լիբերալ քաղաքականությունը։ Առաջ է եկել նեաւ աջ-թեւային խմբավորումների գործունեությունը ճնշելու պահանջ։

Բավարիա երկրամասի վարչապետ Մարկուս Զոեդերն ասել է, թե ինքն անհանգստացած է Քեմնիցում Երկընտրանք Գերմանիայի համար կուսակցության գործողություններով եւ մերժել այս երկրամասում հրազենի մասին օրենքները մեղմելու այդ կուսակցության կոչերը։

Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեա Նահլեսն ասել է, թե աջթեւայիններն ի վերջո հանել են իրենց դիմակը եւ ավելացրել, թե Երկընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը Քեմնիցում ցույց է տվել, որ դարձել է ռասիզմի ու ֆաշիզմի ջատագով կազմակերպություն։

Երկընտրանք Գերմանիայի համար կուսակցության նախագահ Ալեքսանդ Գաուլանդի խոսքերով, Քեմնիցում իրականացված դանակահարությունից հետո սկսված հասարակական զայրույթն արդարացված է։ Նա նաեւ ավելացրել է, թե իր կուսակցությունը ծայրահեղականության ջատագով չէ։

Անցյալ տարի երկրի դաշնային ընտրությունների արդյունքում խորհրդարանում ձայների 13 տոկոսը ստացած այս կուսակցության վարկանիշը Քեմնիցի դեպքերից հետո բարձրացել է եւս 3 տոկոսով։

Սակայն մյուս կողմից հարցումները ցույց են տվել, որ գերմանացիների 57 տոկոսը կողմ է, որ կառավարությունն ուսումնասիրի Երկընտրանք Գերմանիայի համար կուսակցության գործունեությունը։

XS
SM
MD
LG