Թուրքիայում 198Օ ականների քաղաքական ներքին լարված տարիներին եւ 199Օ-ականներին սկսված քրդական անջատողական շարժման օրերին երկրի տարբեր հատվածներում անվտանգության ուժերը հարցաքննության էին տանում բազում մարդկանց, որոնք այլեւս տուն չէին վերադառնում։ Եվ արդեն երկու տասնամյակ նրանց մայրերն ու քույրերը, կանայք ու դստրերը պայքարում են մեղավորներին հայտնաբերելու պահանջով։ Իսկ իշանություններն արդեն սկսել են ամենշաբաթյա ցույցերը բռնությամբ ցրելու գործողություններ։
Ստամբուլ քաղաքում կանայք երկար տարիներ պայքարում են՝ պահանջելով բացատրություն այն մասին, թե ինչ պատահեց իրենց զավակներին, եղբայրներին ու ամուսիններին մոտ երկու տասնամյակ առաջ, երբ առկա էր քաղաքական ներքին պայքար, երբ սկսվել էր քրդական անջատողական շարժումը։ 1992-ց 1996 թվականների ընթացքում Թուրքիայում անհետ կորել է 792 մարդ։ Գրանցվել են պետության կողմից կազմակերպված բազում սպանություններ։
Սակայն ամենշաբաթյա 7ՕՕ-րդ ցույցը ցրվեց ոստիկանների կողմից, որոնք հրապարակը զավթել էին մինչեւ ցույցը սկսվելը։ Ոստիկանները հարձակվում էին նրանց վրա, ովքեր փորձում էին մուտք գործել հրապարակ՝ հայտարարելով, որ այս հավաքները կապ ունեն ահաբեկչության հետ։
Նույն օրն այստեղ ձերբակալվել են ցույցի մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ կորած անձանց մայրեր։
Ինչպես ցույցի մասնակիցներից Հալիմե Այդողանն է ասում, իր ամուսնուն Մարդին գյուղում գտնվող իրենց տնից տարել են 24 տարի առաջ։ Ու այստեղ, ասում է նա, իր ճակատագրին արժանացած հազարավոր կանայք կան։
Այստեղ այն կանայք են, որոնց հարազատներն անհետացել են 199Օ-ականների այսպես կոչված ՝՝կեղտոտ պատերազմի՛՛ տարիներին, երբ անվտանգության ուժերը տանում էին այն քրդերին, որոնք ինչ որ կերպ աջակցում էին քրդական անջատողական շարժմանը։
Մենք այստեղ ենք, որ այլեւս որեւէ մեկի հորը, եղբորն ու մորը չտանեն, որ ոչ ոք այլեւս չդառնա բռնի առեւանգման զոհ, ասում է զոհերից մեկի որդին՝ Թայուփ Քանանը, ու ավելացնում, որ ցույցը ցրելու փաստով որեւէ մեկը չի կարող իրենց հետ պահել արդարության համար պայքարից։
Երբ նախագահ Ռեջեփ Էրդողանը 2ՕՕ3 թվականին ստանձնեց վարչապետի պաշտոնը, գրկախառնվեց ՝՝Շաբաթնօրյա մայրեր՛՛ անվանումը կրող այս շարժման կանանց հետ՝ խոստանալով օգնել նրանց ճշմարտությունը պարզելու ճանապարհին։
Իսկ այսօր պարզ էլ չէ, արդյոք հետագայում այս կանայք գոնե կունենան ցույցերը շարունակելու հնարավորություն, թե Էրդողանի իշխանությունները կդիմեն ավելի խիստ միջոցների։
Սակայն ամենշաբաթյա 7ՕՕ-րդ ցույցը նման կերպ ցրելու հանգամանքը թույլ է տալիս ասելու, որ ՝՝Շաբաթնօրյա մայրերը՛՛ ճշմարտությունը որոնելուց այսօր շատ ավելի հեռու են, քան անցած տարիներին որեւէ ժամանակ։ Ու արդեն վստահ չեն, որ կգա մի օր, երբ գոնե կստանան իրենց հարազատների մասունքները։