Մատչելի հղումներ

ՀՀ Պաշտպանության նախարարը և «Ռոսաբարոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրենը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցերի լայն շրջանակ


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է «Ռոսաբարոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա։

XS
SM
MD
LG