Մատչելի հղումներ

 
Հազվադեպ հանդիպում Հյուսիսային ու Հարավային Կորեաներում բնակվող հարազատների միջեւ

Հազվադեպ հանդիպում Հյուսիսային ու Հարավային Կորեաներում բնակվող հարազատների միջեւ


Հազվադեպ հանդիպում Հյուսիսային ու Հարավային Կորեաներում բնակվող հարազատների միջեւ
please wait

No media source currently available

0:00 0:01:37 0:00

Հարավային ու Հյուսիսային Կորեաների միջեւ սահմանային կետի մոտ էին կիրակի օրը հավաքվել մեծահասակ ու հիմնականում զառամյալ տասնյակ մարդիկ, որոնք պիտի երկար տարիների ընդմիջումից հետո հանդիպեին հակառակ կողմում գտնվող իրենց հարազատներին:

Սահմանային կետում կիրակի օրը երկար սպասված մի միջոցառում էր: Արդեն խորը ծերության հասած տասնյակ մարդիկ պատրաստվում էին հանդիպել հակառակ կողմում բնակվող իրենց հարազատներին, որոնց չեն հանդիպել արդեն մի քանի տասնամյակ:

Ինչպես Կարմիր խաչի ներկայացուցիչներն են ասում, մասնակիցների մեծ մասն ունեն արյան բարձր ճնշում, տառապում են շաքարային դիաբեթով, ունեն այլ հիվանդություններ: ‘’Այդ պատճառով, մինչեւ հանդիպումը, մենք անցկացնում ենք բժշկական մանրամասն զննում’’, ասում են նրանք:

Հարավային Կորեայում ավելի քան 57 հազար մարդ էր գրանցվել Հյուսիսում ապրող իրենց հարազատներին հանդիպելու համար: Սակայն այս մի հանդիպման համար ընտրվել էր միայն 93 մարդ: Հյուսիսային Կորեայից հանդիպմանը մասնակցում է 88 մարդ:

Հարավկորեացի Լիի Սու Նամը, որն այստեղ է եկել եղբորը հանդիպելու համար, ասում է, թե ինքը կորցրել է եղբորը, իր ծնողները կորցրել իրենց երեխային, իր եղբայրը կորցրել է ծնողներին, քույր ու եղբայրներին, ամբողջ հարազատներին: ‘’Պարզապես անհնար է պատկերացնել ցավը’’, ասում է նա:

Մարդիկ ստացել են երեք օրերի ընթացքում իրենց հարազատներին վեց անգամ տեսնելու իրավունք: Այս հնարավորությունն այս մարդկանց համար բացվեց Հյուսիսի ու Հարավի միջեւ Ձմեռային օլիմիպիական խաղերի օրերին հարաբերություններում ջերմություն արձանագրվելու արդյունքում:

Հարազատներին տեսակցելու իրավունք ստացած անձանց շարքերում էր 94-ամյա մի կին, որը սպասում էր թոռանը տեսնելու համար:

‘’Երջանիկ եմ, որ գոնե տեսնելու եմ որդուս աղջկան’’ , ասում էր որդուն տեսնելու հույսը կորցրած տատիկը:

XS
SM
MD
LG