Մատչելի հղումներ

Ռուս-վրացական պատերազմից տասը տարի անց խաղաղությունն այսօր մնում է երերուն


Ռուս-վրացական պատերազմից տասը տարի անց խաղաղությունն այսօր մնում է երերուն
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

2ՕՕ8 թվականի Ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ զոհվեցին, 2Օ հազար մարդ մնաց անօթեւան։ Իսկ անցած տասը տարիների խաղաղությունը մնում է կասկածելի։

Ռուսների ու վրացիների միջեւ հակասությունների հիմքը դրվել է խորհրդային տարիներից, ազգերի ստալինյան քաղաքականության արդյուքնում։ Սակայն հակասություններն իրենց գագաթնակետին հասան 2ՕՕ8 թվականին, երբ Վրաստանի կողմից Հարավային Օսիան գրավելու փորձից հետո ռուսներն այստեղ մտան իրենց զինված ուժերով։ Հակամարտության հիմքում ամենագլխավոր խնդիրն արեւմտամետ քաղաքականություն վարելու նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փորձերն էին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ջանքերը։

Ինչպես Բոստոնի Նորդիսթըրն համալսարանի դասախոսներից Ալեքսեյ Մալաշենկոն է ասում, դա մի որոշակի փորձ էր՝ բոլորին ցույց տալու համար, որ Ռուսաստանը շատ բաների է ունակ։

՝՝Ցույց տալու, որ այն կարող է գրավել, հետխորհրդային տարածքում կազմակերպել ագրեսիա։ Իսկ դա այն ժամանակ անսպասելի էր շատերի համար՛՛, ասում է նա։

Ռուսաստանը Վրաստանի բանակին պարտության մատնեց հինգ օրվա ընթացքում, որից հետո կանգնեց միջազգային քննադատության ալիքի առջեւ՝ Վրաստանի կազմի մեջ մտնող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելով։

Սակայն չնայած հաղթանակին, Մոսկվան գոհ չէր մարտադաշտում իր ուժերի գործողությունների արդյունավետությունից։
Պաշտպանության հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուերը, որը ժամանակին կանխատես էր ռուս-վրացական պատերազմը, ասում է, թե այդ պատերազմից հետո էր, որ Ռուսաստանը սկսեց իր բանակի վերազինումը։

Այդ պատերազմից քաղած դասերը Ռուսաստանն այնուհետեւ կիրառեց դեպի Արեւմուտք գնալու փորձեր կատարող Ուկրաինայում՝ բռնակցելով Ղրիմը եւ պատերազմ մղելով այդ երկրի արեւելքում։

՝՝Ռուսաստանն այժմ ունի բանակ, որն ավելի լավ է զինված, ավելի պատրաստված եւ նորագույն տեխնիկայով ավելի հագեցված՛՛, ասում է Պավել Ֆելգենհաուերը։

Ժամանակի ընթացքում հարաբերությունները ռուսների ու վրացիների միջեւ ինչ որ չափով բարելավվեցին։ Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ջանքերը նորից սպառնում են կրքերի բորբոքումով, երբ ռուսական զորքերը շարունակում են իրենց ներկայությունն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։

Մոսկվայում Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորականներից Կախաբեր Գոգոտոշվիլիի խոսքերով, Վրաստանում մարդիկ խաղաղություն են ուզում։ Սակայն դա չի նշանակում, ասում է նա, որ վրացիները Ռուսաստանի հետ կգնան դեպի խաղաղություն եւ համերաշխություն ի հաշիվ իրենց տարածքների ու հողի՛՛։

Պատերազմից անցել է ուղիղ տասը տարի, սակայն խաղաղությունը պահպանելու համար հարկավոր է անել շատ ավելին, քան պարզապես դրա համար աղոթելը։

XS
SM
MD
LG