Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները օգոստոսի 7-ին այցելել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատուն, ինչպես նաև՝ նրա ընտանիքին պատկանող «Արտաշատ Վինկոն» գինու և կոնյակի գործարան: Օգոստոսի 8-ին էլ տեղեկություններ են հայտնվել Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի ձերբակալության մասին:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունները ոչ հաստատել են, ոչ էլ՝ հերքել:
ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացել են տեղեկություններ տրամադրել ավելի ուշ: