Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատախազությունը ներկայացրել է նաև անձնական երաշխավորագիր ներկայացրած պատգամավորների ցուցակը.
1. Արա Բաբլոյան
- Արփինե Հովհաննիսյան
- Էդուարդ Շարմազանով
- Վ. Հարությունյան
- Միհրան Հակոբյան
- Կարինե Աճեմյան
- Ջեմմա Բաղդասարյան
- Կնյազ Հասանով
- Արսեն Միխայլով
- Արմեն Աշոտյան
- Անդրանիկ Հարությունյան
- Արամ Հարությունյան
- Հարություն Կարապողոսյան
- Աշոտ Արսենյան
- Հակոբ Հակոբյան
- Կարեն Ավագյան
- Արաիկ Հովհաննիսյան
- Վահրամ Բաղդասարյան
- Ռոբերտ Սարգսյան
- Շուշան Սարդարյան
- Հերմինե Նաղդալյան
- Մարգարիտ Եսայան
- Արտաշես Գեղամյան
- Նաիրի Սահակյան
- Գագիկ Մելիքյան
- Ռուստամ Մախմուդյան
- Արայիկ Գրիգորյան
- Սամվել Նիկոյան
- Շուշան Պետրոսյան
- Հայկ Բաբուխանյան
- Գալուստ Սահակյան
- Սամվել Ֆարմանյան
- Խոսրով Հարությունյան
- Միհրան Պողոսյան
- Իշխան Զաքարյան
- Կարեն Բեքարյան
- Ռուզաննա Մուրադյան
- Արթուր Գևորգյան
- Կորյուն Նահապետյան
- Տաճատ Վարդապետյան
- Կարեն Կարապետյան
- Ավետ Սարգսյան
- Արմենուհի Կյուրեղյան
- Ռոմիկ Մանուկյան
- Ռուզաննա Առաքելյան
Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-2-ի արյունալի իրադարձությունների գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: