Մատչելի հղումներ

ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը ոչ հավաստի է որակել ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, թե ՌԴ-ն կարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ պաշտպանության փոխնախարարն այս մասին ասաց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում: «Դա ոչ հավաստի տեղեկություն է»,- հայտարարեց Ֆոմինը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Ալեքսանդր Ֆոմինը պատասխանեց, որ Հայաստանն արդարադատություն է իրականացնում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ՅուրիԽաչատուրովին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու հոդվածով: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է, իսկ Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմացազատ է արձակվել: Այս իրադարձություններին հաջորդած ռուսական կողմի մի շարքհայտարարություններից հետո ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանըկարող է դադարեցնել 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրով Հայաստանին զենքմատակարարելու գործընթացը:

XS
SM
MD
LG