Մատչելի հղումներ

ՀՀ վարչապետ. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Al-Jazeera հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների մասին հարցին՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Խնդիրը նրանում է, որ Հայաստանը չէ, որ փակել է հայ-թուրքական սահմանը: Փաստն այն է, որ այն փակել է Թուրքիան: Փաստն այն է նաև, որ Հայաստանի կողմից սահմանը բաց է: Սահմանի բացման մասին որոշումը պետք է կայացնի Թուրքիան: Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Թուրքական կողմը պետք է որոշում կայացնի այդ առիթով»

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ու բանակցային ճանապարհով կարգավորմանը և պատրաստ է ջանքեր գործադրել ավելի խաղաղ ու բարգավաճ տարածաշրջան ունենալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG