Էստոնիան լայնածավալ կիբերհարձակման ենթարկված առաջին պետություններից մեկն է։ Փորձագետներից շատերն են ասում, որ 2ՕՕ7 թվականին իրականացված համացանցային այդ գրոհն իրականացվել է Ռուսաստանից։ Մերձբալթյան այս երկիրն այսօր հյուրընկալում է կիբերանվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի հանդիպումը։
Այստեղ անցկացվող ՆԱՏՕ-ի ՝՝Փակված վահանների գործողություն՛՛ անվանումը կրող միջոցառումը, որի նպատակը կիբերհարձակումների դեմ պայքարը համակարգելն է։ Այս փորձնական մարզումների կազմակերպիչներն ասում են, որ մեր օրերում ամեն ինչ, ամեն բնագավառ կարող է հայտնվել կիբերհարձակումների թիրախում։
Հիշենք 2Օ15 եւ 2Օ16 թվականների ձմռանը Ուկրաինայի դեմ իրականացված նմանատիպ հարձակումները, որոնց արդյունքում մի քանի ժամ անջատվեց էլեկտրասնուցման համակարգը։ Դրա մեջ Կիեւը մեղադրում էր Ռուսաստանին, որպես այդ հարձակման կազմակերպիչ եւ այդ բնագավառում աշխարհի համար սպառնալիք։
Ինչպես փորձագետներից Բեն Նիմմոն է ասում, համացանցում եւ սոցիալական լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածելու հանգամանքը մեկ այլ խնդիր է աշխարհի պետությունների համար։
՝՝ԱՄՆ-ում Ռուսաստանի միջամտող գործողությունները, ըստ ներկա տվյալների, սկսվել են 2Օ14 թվականի ապրիլից ու շարունակվել մինչեւ 2Օ17 թվականը։ Երեքուկես տարիների ընթացքում այս գործողությունների մեջ է ընդգրկվել 1ՕՕ մարդ, սոցիալական ցանցերում մի քանի հազար օգտատեր։ Գործողությունն ավելի ուշ թափ ստացավ ՝՝Ռուսաստանն այսօր՛՛ եւ ՝՝Սպուտնիկ՛՛ կայանների կողմից։
2Օ14 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի համատեղ պաշտպանության սկզբունքը՝ 5-րդ հոդվածը կարող է ուժի մեջ մտնել, երբ անդամ երկրներից որեւէ մեկը ենթարկվում է կիբերհարձակման։ Նրանց կողմից հակահարվածը կարող է լինել պատժամիջոցների, կիբերհակահարձակումների ու նույնիսկ՝ ռազմական ուժի կիրառման տեսքով։
Չնայած այս ամենն այսօր դեռեւս ապագայի հնարավորություն է թվում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացնում է, որ կիբերհարձակումները կարող են լինել այնքան կործանիչ, որքան ռազմական գործողությունները։