Մատչելի հղումներ

Կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի. Զոհրաբ Մնացականյանի արձագանքն Ալիևին


Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձևաչափով կարգավորումն այլընտրանք չի կարող ունենալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Բաքվում ադրբեջանական զինուժի շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարձրագոչ հայտարարություններին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Պատերազմ հրահրելն ու ռազմական ուժ ցուցադրելն անտեղի են,ցավալի, եթե ոչ անհեթեթ: Ներքին սպառման և բանակցային սեղանի համար կիրառվող լեզուների հակասականությունը չի աշխատում: Մենք բանակցային սեղանի շուրջ կարիք ունենք ավելի պատասխանատու ու խելամիտ բանակցող կողմի»,- նշել է նա:

XS
SM
MD
LG