՝՝Ազատություն՛՛ ռադիոկայան
Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել՝ պահանջելով, որ Ռուսաստանըի չեղարկի Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշումները:
Ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունված փաստաթուղթը դատապարտում է նաև անջատական շրջանների ճանաչումը Նիկարագուայի, Վենեսուելայի, Սիրիայի ու Նաուրուի կողմից, կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել այդ տարածքների օկուպացիան և աներկբայորեն ճանաչել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: