Մատչելի հղումներ

Հանդիպում ՀՀ դեսպանի եւ Գերմանիայի ԱԳ պետնախարարի միջեւ


Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հունիսի 8-ին հանդիպել է ԳԴՀ արտաքին գործերի նորանշանակ պետնախարար Միշել Մյունթեֆերինգի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-գերմանական հարաբերություններին, քաղաքական, տնտեսական, գիտակրթական, մշակութային ոլորտներում հետևողական համագործակցության կարևորությանն ու հեռանկարներին:

Երկուստեք բարձր է գնահատվել երկկողմ համագործակցության ներկայիս դինամիկան և ընդգծվել նույն ոլորտներում այն շարունակելու պատրաստակամությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների:

XS
SM
MD
LG