Մատչելի հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՀ-ի մշտական ներկայացուցչի հետ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովայի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և մի շարք ոլորտների բարեփոխումներին առնչվող հարցեր: Մասնավորապես քննարկվել են հարկային և մաքսային վարչարարության, կենսաթոշակային համակարգի բարեփոխման ոլորտները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նա նշել է, որ կառավարության առաջնահերթություններից է միջոցների ծախսման արդյունավետությունն ու ֆինանսական ոլորտի կարգապահության բարձրացումը:

Իր հերթին ԱՄՀ-ի ներկայացուցիչը անդրադարձել է հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող և ապագա ծրագրերին և վստահություն հայտնել, որ նոր կառավարության հետ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Նա բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG