Մատչելի հղումներ

Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը


Հայաստանի խորհրդարանը հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց Հայաստանի կառավարության ներկայացրած ծրագիրը, որին կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 39:

Հիշեցնենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում մեծամասնություն ձևավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանում այն բանից հետո, երբ Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ լքեցին խմբակցությունը:

Կառավարության ներկայացրած ծրագիրը գնահատվում է անցումային՝ առաջնահերթություն տալով մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG