Մատչելի հղումներ

Թուրքական լիրայի արժեզրկումն ու սրընթաց անկումը 


Լիրայի սրընթաց անկումը պայմանավորված է ֆինանսական անարդյունավետ քաղաքականությամբ, երկրի ներքաղաքական իրավիճակով, խոշոր պակասուրդով և երկնիշ գնաճով:

Վերջին շաբաթների ընթացքում արժեզկրվող թուրքական լիրան շարունակում է կտրուկ անկում գրանցել արտարժույթի շուկայում: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կազմել էր 3%:

Թուրքիայի ազգային դրամի սրընթաց անկումը պայմանավորված է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակով, ֆինանսկաան անարդյունավետ քաղաքականությամբ, խոշոր պակասուրդով և երկնիշ գնաճով:

Այս շաբաթն ու ամիսը աննախադեպ են համարվում՝ հատկապես հաշվի առնելով, որ տարեսկզբից ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկում ապրող թուրքական լիրան պատմական ռեկորդ է գրանցել` հասնելով 20%-ի:

Նշենք, որ ժամանակակից լիրան երվևե ամենամեծ անկումը գրանցել էր 2008-2009թթ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ՝ վեց շաբաթների ընթացքում հասնելով 36-ի:

Ըստ փորձագետների՝ եթե լիրան առաջիկա ամիսներին չամրապնդի իր դիրքերը, ապա սա կլինի 6-րդ շարունակական տարին, երբ այն արժեզրկվում է:

Իրական արժեքով չափվող փոխարժեքի պայմաններում սա նաև ներկայումս ամենացածր գին ունեցող արժույթն է՝որը որոշվում է ըստ առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ Իրական փոխարժեքի և տնտեսական աճի փոխառնչությամբ և գնաճով ճշգրտված:

Նշենք նաև, որ վերջին ամսվա ընթացքում Թուրքիայի սպառողական գներն աճել են մոտ 1․87 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կազմում է 10․85 տոկոս։

2017 թվականին Թուրքիան խոշոր զարգացող երկրների շարքում ամենից շատ ընթացիկ հաշվի պակասորդ տված երկիրն էր։ Այն կազմել էր երկրի համախառն ներքին արդյունքի 5․5 տոկոսը։

XS
SM
MD
LG