Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարը Հայաստան-ԵՄ հարաբերություններում մեծ առաջընթաց է տեսնում


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ներկայում կարևորագույն քայլը համաձայնագրի դրույթների իրականացումն է:

Ինչպես ''Արմենպրես՛՛-ն է տեղեկացնում, լրագրողների հետ անցկացված ճեպազրույցի ժամանակ Մնացականյանն ասել է. «Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում գրանցել ենք բավականին մեծ առաջընթաց, կարևոր հանգրվանի ենք հասել: Եվ մեր ներկայիս կարևորությունը Հայաստան-ԵՄ համաձայնագրի դրույթների իրականացումն է»: Նրա խոսքերով, հունիսի 1-ից Հայաստանն անցնում է դրա կիրառմանը: անցնում ենք դրա կիրառմանը»:

Նրա կարծիքով, անհրաժեշտ է ապահովել այդ պայմանագրի մաքսիմալ կիրառական արտահայտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է անցյալ տարվա նոյեմբեր ամսին: Համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային Ժողովում 2018-ի ապրիլի 11-ին: Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրը եվրոպական կողմից վավերացրել են Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

XS
SM
MD
LG