Ինչպես մամուլին տեղեկացրել է փաստաբան Տիգրան Եգորյանը, այսօր ազատ է արձակվել ապրիլի 24-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:
Փաստաբանի հաղորդմամբ Չուգասզյանն ազատ է արձակվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ու այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակված Արարատ Միրզոյանի անձնական երաշխավորությամբ և խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը «Սասնա Ծռերի» իրադարձություններից հետո անցել էր ընդհատակ մինչև այս տարվա ապրիլի 23-ը:
Ապրիլի 24-ին նա իր գործընկերների հետ այցելել էր Ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այստեղից վերադառնալու ընթացքում նա ձերբակալվել էր։
Facebook Forum