Մատչելի հղումներ

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ''այս կազմով կառավարության վերջին նիստի գործընկերներին''


Armenpress
Armenpress

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ի կառավարության նիստում, օրակարգային հարցերը սպառելուց հետո, շնորհակալություն հայտնեց ներկաներին և նշեց, որ այս կազմով գործադրի վերջին նիստն է:

«Հարգելի գործընկերներ, կառավարությունն այսպիսի կազմով վերջին անգամ է հավաքվում: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Հաջողություն եմ մաղթում նաև նոր ձևավորվող կառավարությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ն հրաժարվել է լինել նոր ձևավորվելիք կառավարության կազմում: Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «Ծառուկյան» դաշինքը կլինի գործադրի կազմում, ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են:

XS
SM
MD
LG