Մատչելի հղումներ

Փաշինյանն առաջարկել է ՀՀ նախագահին պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին


"Արմենպերս"

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- ասվում է ՀՀ վարչապետի գրառման մեջ։

XS
SM
MD
LG