Մատչելի հղումներ

Փաշինյանը եռատոնը նշել է Արցախում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայսի 9-ին վաղ առավոտյան մեկնել է Ստեփանակերտ նշելու եռատոնը՝ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն ու Արցախի Պաշտպանության բանակի օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 73-րդ տարեդարձը:

Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցել է տոնական միջոցառմանը, որին ներկա էր նաև Արցախի իշխանական վերնախավը:

Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էին նրա տիկինը, «Ելք» խմբակցության որոշ պատգամավորներ: Ներկա էին նաև ՀՅԴ ներկայացուցիչներ՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:

Պաշտոնական միջոցառումից հետո Հայաստանի վարչապետն այցելել է գերեզմանատուն՝ իր հարգանքի տուրքը մատոցել Հայրենական պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Ավելի ուշ Ստեփանակերտում կայացել է նաև Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսը:

XS
SM
MD
LG