Մատչելի հղումներ

Գերմանիայի կանցլերը Սոչիում մայիսի 18-ին կբանակցի Պուտինի հետ


Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների խորհրդից հաստատել են երկրի կանցլեր Անգելա Մերքելի կողմից մայիսի 18-ին Սոչի կատարելիք այցի մասին լուրերը։ Մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում։ Այս մասին է տեղեկացնում «Արմենպրես»-ը:

Մերքելի այցի մասին ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի նախագահի օգնականի պաշտոնակատար Յուրի Ուշակովը։

ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հիշեցրել էր, որ Մերքելն ինքն էր ավելի վաղ հայտարարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր մոտալուտ հանդիպման մասին: Ապրիլի կեսերին ԳԴՀ-ի կառավարության ղեկավարն ասել էր, թե հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ «տեսանելի ապագայում» վարել ուղիղ բանակցություններ։

XS
SM
MD
LG