Մատչելի հղումներ

Հեռախոսազրույց ՀՀ արգործնախարարի պաշտոնակատարի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի միջեւ


Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում շարունակվող ներքաղաքական զարգացումներին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը տեղեկացրել է, որ Նալբանդյանն ու Միթչելն ունեն նմանատիպ մոտեցում առ այն, որ ներկա իրավիճակի իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը նաեւ մտքեր զրուցել են ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ, վերահաստատել են իրենց այն տեսակետը, որ առավելագույնը պիտի արվի իրավիճակն ավելի չլարելու ուղղությամբ: Կողմերը նաեւ կարեւորել են այս հարցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։

Հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու ԱՄՆ-ի ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելը քննարկել են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունն ավելի խորացնելու հնարավորությունները:

Ապրիլի 30-ին անցկացված զրույցը նախաձեռնել էր ամերիկյան կողմը:

XS
SM
MD
LG