Բրյուսելում ուրբաթ օրը սկսված ՆԱՏՕ-ի հանդիպումը վերջին հանդիպումն է հին մասնաշենքում: 29 անդամ պետություններ ընդգրկող կազմակերպության հետագա հանդիպումները կանցկացվեն մեկուկես միլիարդ դոլար արժողությամբ նոր մասնաշենքում:
Սակայն խնդիրներն ու մարտահրավերները չեն մնում հին շենքի ներսում: Իսկ խնդիրներից առաջինն, ինչպես գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգն է ասում, ‘’Մոսկվայի վտանգավոր վարքն է’’:
‘’Դրանց շարքում են Ղրիմի անօրինական բռնակցումն է, արեւելյան Ուկրաինայում իրադրության ապակայունացումը, ժողովրդավարական գործընթացներում միջամտությունը, կիրբեր հարձակումները եւ ապատեղեկատվությունը’’:
Արտգործնախարարները քննարկելու են նաեւ Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում անվտանգությունը:
Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Սոֆիա Բեշի խոսքերով, ‘’Մի կողմից ունենք նախագահ Թրամփի հռետորաբանությունը, որը չի բխում ՆԱՏՕ-ի դիրքերից, մյուս կողմից տեսնում ենք իրական քայլեր Միացյալ Նահանգներից: Դրանց շարքում է ներկայումս ավելի խիստ դիրքն ընդդեմ Ռուսաստանի’’:
ՆԱՏՕ-ի այս հանդիպման օրակարգում է նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնելու հարցը, երբ այստեղ է հրավիրվում Ուկրաինան:
Բայց ինչպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմոլլերն է ասել, Ուկրաինան ունի հաղթահարելու մի քանի արգելք: ‘’Մինչեւ ՆԱՏՕ-ին անդամակցելը, ձեր առջեւ կա մի շարք դժվար խնդիրներ հաղթահարելու ճանապարհ: Պիտի իրականացնեք մի շարք բարեփոխումներ պաշտպանության ու անվտանգության հաստատություններում’’:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը նոր սահմաններ կգծի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ, ինչը նշանակում է, որ այս գործընթացը կարող է տեւել տարիներ: Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն անհրաժեշտություն է եւ որ իր կազմակերպությունն աշխատում է այդ երկխոսությունը սկսելու ուղղությամբ: