Մատչելի հղումներ

Կարեն Կարապետյանը հրաժարվեց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների:

''Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների՛՛: Այս մասին հայտարարել է Կարապետյանի խոսնակը:

''Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ՛՛, ասել է նա:

Նրա խոսքերով, բացի դրանից, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջեւ բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որեւէ արդյունք արձանագրելը չէ:

''Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային՛՛, ասել է Կարպետյանի խոսնակ Արամ Արարատյանը:

XS
SM
MD
LG