Մատչելի հղումներ

Պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել, բայց ոչինչ հավերժ չէ․ Սարգսյան


Սերժ Սարգսյան, պահոց
Սերժ Սարգսյան, պահոց

''Ազատություն՛՛ ռադիոկայան

Սերժ Սարգսյանը «Իզվեստիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցերին:

Հայաստանում արտաքին քաղաքականության համար պատասխանատու է լինելու վարչապետը, իսկ Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի կոալիցիոն կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները:

Այս մասին «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ում խոսքերով, «Ռուսաստանը Եվրոպայի մաս է և պետք է լինի ԵԽԽՎ անդամ»:

Ռուսական պարբերականի հետ զրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են ամրապնդել իրենց դաշնակցային հարաբերությունները:

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները թույլ կտան երկրում ժողովրդավարական փոփոխություններ կատարել ու ավելի արագ զարգացնել տնտեսությունը: Սարգսյանը որոշ պարզաբանումներ է տվել նոր համակարգով ենթադրվող գործառույթների վերաբերյալ, մասնավորեպես, նշելով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար այժմ պատասխանատու է վարչապետը, արտգործնախարարն էլ հաշվետու է վարչապետին:

«Եթե իմ թեկնածությունը հաստատվի խորհրդարանում, իմ մյուս պարտականություններին զուգահեռ, ես պատրաստվում եմ շատ մեծ ժամանակ հատկացնել փորձի փոխանակմանը, որն այս տարիների ընթացքում կուտակել եմ` տարբեր պաշտոններում աշխատելիս: Դա շատ կարևոր է: Մենք պետք է մտածենք արժանի երիտասարդ քաղաքական գործիչների մասին, որոնք կան և՛ հանրապետականների շարքերում, և՛ կուսակցությունից դուրս», ասել է Սերժ Սարգսյանը:

Ռուսական «Իզվեստիան» նաև արձանագրում է, որ հայաստանյան ընդդիմությունը բողոքում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ` փակելով Երևանի կենտրոնական փողոցները։

Հարցազրույցում Սարգսյանը պատմել է, որ Հայաստանում առկա են որոշ խնդիրներ, մասնավորապես, արտագաղթը: Նշել է, որ երկրի տնտեսությունը զարագանում է: Նրա խոսքերով, անցյալ տարի ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով։ Նա նաև դրական է գնահատել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ու նշել, որ արդյուքներն «արդեն տեսանելի են»:

Խոսելով ԵԱՏՄ-ի անդամ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության մասին, Սարգսյանը հերթական անգամ ընգծել է՝ Երևանի համար անընդունելի է «կամ, կամ»-ի քաղաքականությունը, և երկիրը շարունակում է մնալ «և, և»-ի կողմնակիցը: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիոջցների մասին, Սարգսյանն ասել է, թե դրանք ծայարահեղ միջոցներ են, որոնց օգուտը կասկածելի է։

Հարցրազրույցում անդրադարձ է եղել նաև ապրիլյան պատերազմին: Սարգսյանն առիթը բաց չի թողել դարձյալ շեշտելու, որ Ադրբեջանն այդ օրերին հարձակողական գործողություններ է իրականացրել հիմնականում Ռուսաստանից ձեռք բերված զենքով։ Ղաբաղյան խնդիրը, Սարգսյանի խոսքով, ուշ թե շուտ կագավորվելու է, իսկ ներկայումս բանակցություններում տեղաշարժ չկա «Ադրբեջանի դիրքորոշման պատճառով»: Սերժ Սարգսյանի խոսքով, Բաքուն սխալմամբ կարծում է, որ փոխզիջումների պետք է գնա միայն հայկական կողմը։

XS
SM
MD
LG