Մատչելի հղումներ

Արդյո՞ք Կիմ Ջոնգ Ընը գտնվում է Պեկինում


Հյուսիսային Կորեայից բարձր մակարդակի մի պատվիրակություն է գտնվում Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, եվ ենթադրվում է, որ պատվիրակությունը գլխավորում է երկրի առաջնորդը։ Մի քանի աղբյուրներից ստացված լուրերի համաձայն, Կիմ Ջոնգ Ընն իրոք Պեկինում է։ Սակայն Հարավային Կորեայի լրատվամիջոցները հաղորդում են, որ պատվիրակությունը գլխավորում է Կիմ Ջոնգ Ընի քույրը, այլ ոչ թե ինքը՝ երկրի առաջնորդը։

Բայց որոշ լրատվամիջոցներ էլ հասցրել են Պեկինի փողոցներով արագ սլացող ավտոշարասյան ավտոմեքենաներից մեկի մեջ նկատել Կիմ Ջոնգ Ընին։

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն չկա ո՛չ Չինաստանից ո՛չ Հյուսիսային Կորեայից։ Իսկ եթե Կիմն իրոք Չինաստանում է, այս այցը կհամարվի 2Օ11 թվականին իշխանության գալուց հետո նրա արտասահմանյան առաջին այցը։

Այս այցը նաեւ կնշանակի դիվանագիտական նշանակալի զարգացում Կիմ Ջոնգ Ընի ու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ անցկացվելիք հանդիպումից առաջ։

Facebook Forum

XS
SM
MD
LG