Մատչելի հղումներ

Ռուսաստան. եւս 6 տարի Պուտինի հետ


Ռուսաստանի նախընտրական եզրափակիչ արշավն անցավ Ուկրաինայից 2014-ին բռնակցված Ղրիմում, որի բնակիչներին Վլադիմիր Պուտինն ասաց, որ հենց նրանք են որոշել Ռուսաստանի հետ լինել.

«Ձեր որոշմամբ դուք ամբողջ աշխարհին ցույց տվեցիք, թե որն է իրական ժողովրդավարությունը»։

Իրական ժողովրդավարության արժեքը Ռուսաստանում կպարզվի արդեն այս կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում: Պուտինին սակայն ոմանք վերաբերվում են որպես կուռքի.

«Մենք նրան հաղթանակ ենք մաղթում: Առողջություն քեզ, Պո՛ւտին», - բացականչում է Ղրիմի բնակիչ Մարիաննա Շանինան:

Ընդդիմությունը սակայն առաջիկա ընտրությունները ծաղր են համարում՝ չէ՞ որ հիմնական ընդդիմությունը լռեցվել է:

«Պուտինի հաղթանակով իշխանություններն արագ կխեղդեն ընդդիմությունը, սահմանադրությունը կփոխեն եւ մենք տոտալիտար պետության կվերածվենք», - ասում է ընդդիմության կողմնակից Ռոման Շինգարկինը:

Պուտինի հիմնական մրցակից ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին արգելել էին ընտրություններում մասնակցել, իր խոսքով, կեղծ գործով դատապարտվածության պատճառով: Նա կոչ է արել բոյկոտել ընտրությունները:

Հարցումները, որոնց արդյունքները վիճարկելի են, վստահեցնում են, որ ընտրողների երկու երրորդից ավելին պատրաստ են ձայնը տալ Վլադիմիր Պուտինին, մինչդեռ երկրորդ տեղում գտնվող թեկնածու Պավել Գրուդինինի արդյունքը 10 տոկոսից պակաս է:

Արեւմտյան վերլուծաբանների խոսքով սակայն, Պուտինի հաղթանակը՝ արդեն չորրորդ անգամ, իրականում կարող է նրան դնել ավելի բարդ դրության մեջ: Չէ՞ որ հաղթանակից անմիջապես հետո Վլադիմիր Պուտինի մերձավորները սկսելու են միմյանց միջեւ պայքարել իրավահաջորդի տիտղոսը ստանալու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG