Մատչելի հղումներ

Թրամփ. «Մենք ցանկանում ենք կառուցել նավերը սեփական ալյումինով»


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ ստորագրեց որոշում, որն բարձրացնում է արտերկրից ներկվող պողպատի եւ ալյումինի սակագները:

«Մենք ցանկանում ենք կառուցել մեր նավերը, մեր օդանավերը սեփական ալյումինով», - նշել է նախագահը:

Որակելով որոշումը որպես ազգային անվտանգության հարց, Թրամփին հաջողվել է այն ուղղակի ընդունել, առանց Կոնգրեսի հաստատման: ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը համոզված է, որ ներկրվող պողպատի եւ ալյումինի ավելացված սակագները կխթանեն դրանց արտադրությունը Միացյալ Նահանգների ներսում եւ միեւնույն ժամանակ զգալիորեն չեն ազդի դրանց սպառողների վրա:

Կոնգրեսում սակայն շատերը չեն կիսում իրենց հանրապետական գործադիր կուսակիցների լավատեսությունը, նշում է Սենատի հանրապետականների առաջնորդ Միտչ Մքքոնելը.

«Մեզ մտահոգում է, որ այս կարգի զարգացումները կարող են լայնածավալ առեւտրային պատերազմի վերածվել»:

Սակագների թանկացումն այս փուլում չի վերաբերում Կանադայից եւ Մեքսիկայից ԱՄՆ ներկրվող մետաղներին: Հատկանշական է, որ հենց Մեքսիկայից ու Կանադայից է Միացյալ Նահանգներ ներկրվում պողպատի 90 տոկոսը: Մինչդեռ Եվրոպան եւ Ասիան, որոնց մետաղների սակագները ԱՄՆ-ում կբարձրանան, իրոք անհանգստացած են: Կոնգրեսական Մայք Բոսթը նշում է, որ Վաշինգտոնի որոշումը պայմանավորված է Չինաստանի անարդար գործողություններով.

«Իրականում նրանք արտադրում են պողպատի կեսից ավելին, այնուհետեւ՝ իրենց արտադրանքը այլ պետությունների միջոցով մեր շուկա բերում»:

Ի պատասխան, Եվրամիությունը սպառնում է բարձրացնել ԱՄՆ-ում արտադրված մեքենաշինական ապրանքների սակագները, որը Միացյալ Նահանգների վարչակազմի կարծիքով, այնուամենայնիվ լուրջ ազդեցություն չի ունենա ԱՄՆ-ի տնտեսության վրա:

Facebook Forum

XS
SM
MD
LG