Իրաքում ԴԱԵՇ խմբավորման ահաբեկիչների դեմ պատերազմն ավարտվել էր դեռեւս դեկտեմբերին, սակայն, չնայած դրան փախստականների ճամբարներում բնակվողների թիվը չի պակասում, հաղորդում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Հիդեր Մըրդոքը Հաջ Ալին ճամբարներից:
Հակամարտությունն աղճատեց հասարակությունը եւ ահաբեկիչներից տուժածներն այժմ վրեժ են լուծում ԴԱԵՇ-ի ահաբեկիչների ընտանիքի մյուս անդամների նկատմամբ: Հաշվի չեն առնում նույնիսկ այն հանգամանքը, որ ահաբեկիչների կանայք իրենց ամուսինների գործողությունների վրա չնչին ազդեցություն ունեին:
«Երբ ընտանիքը վերադառնում է, համայնքը նրանց չի ընդունում: Չեն ընդունում նրանց նաեւ հարազատները: Նրանց ասում են. «Դեռ երեկ դուք նրանց հետ էիք, հանգիստ նայում էիք, ինչպես են նրանք ուրիշների ընտանիքներ ոչնչացնում», - ասում է համայնքային առաջնորդ Հաթամ Մոհամադը:
Միջազգային կառույցներն ահազանգում են՝ Իրաքի փախստականների ճամբերներից մարդկանց ստիպում են տուն վերադառնալ, մինչդեռ, վերադառնալով նրանք հայտնվում են կիսավեր տներում, իսկ ահաբեկիչների կանայք եւ երեխաները, որոնց կառավարությունն անմեղ է հռչակել, այնուամենայնիվ կանգնած են հարեւանների վրեժի վտանգի առջեւ:
Facebook Forum