Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի հանրապետականների՝ 2017-ի ձեռքբերումներն ու բացթողումները


Տարվա վերջում նախագահ Թրամփն ի վերջո կարողացավ անցկացնել 10 ամիս առաջ խոստացված հարկային բարեփոխումները.

«Մենք միջին խավի համար թեթեւացնելու ենք հարկային բեռը, հավասար պայմաններ ստեղծելու ամերիկյան ընկերությունների համար»:

Թեեւ հարկային բարեփոխումները հանրապետականների հիմնական օրենսդրական հաղթանակն է, իրական ձեռքբերումները Հանրապետական կուսակցությունը գրանցել է դատաիրավական ոլորտում, նշում են վերլուծաբանները:

Գերագույն դատարանում իրենց թեկնածու Նիլ Գորսուչին հաստատելու համար հանրապետականները նույնիսկ փոխեցին Սենատում քվեարկության կանոնները, թույլատրելով հաստատել թեկնածուներին պարզ մեծամասնությամբ եւ առաջացնելով դեմոկրատների զայրույթը:

«Երբ պատմությունը դատի տեղի ունեցածը, սահմանված նորմերի փոփոխության մեղքն ընկնելու է հանրապետականների վրա», - իր ելույթում նշել էր դեմոկրատ սենատոր Չաք Շումերը:

Սակայն, հանրապետականների համար տարվա հիմնական անհաջողությունը առողջապահության տապալված օրինագիծն է: Դոնալդ Թրամփին այդպես էլ չհաջողվեց վերացնել Օբամայի օրոք ընդունված առողջապահության ծրագիրը:

Միջկուսակցական վեճերը տարվա ընթացքում մի պահ դադարեցին, երբ քաղաքական դրդապատճառներով մի հանցագործ կրակ բացեց հանրապետական կոնգրեսականների ուղղությամբ, վիրավորելով հանրապետականների կազմակերպիչ կոնգրեսական Սթիվ Սքալիսեին:

Սակայն, միասնության կոչերը մոռացվեցին, երբ Կոնգրեսն անցավ Ռուսաստանի միջամտության եւ Թրամփի կողմնակիցների միջեւ հնարավոր կապերի ուսումնասիրությանը: Գործընթաց, որը հանգեցրեց Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի հրաժարականին.

Հանրապետականների համար որոշիչ է լինելու 2018-ը, հիշեցնում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Փոլ Ռայընը.

«Հաջորդ տարի մենք աշխատելու ենք մարդկանց համար»:

2018-ի միջանկյալ ընտրություններում վերընտրվելու է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ եւ Սենատի մեկ երրորդը: Հենց այս ընթացքում ընտրողները կարող են կոնգրեսականներից հաշիվ պահանջել 2017-ին չիրականացված խոստումների համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG