Մատչելի հղումներ

Եվրոպան՝ Կատալոնիայից հետո


Կատալոնիայի անկախության պահանջը եւ Մադրիդի արձագանքը, Եվրոպական Միության ամբողջականությանը սպառնացող վերջին զարգացումներից է, համոզված է վերլուծաբան Քրիստոֆեր Հիլը.

«Առաջինը՝ առկա փախստականների ճգնաժամն է, որը բաժանել է ԵՄ անդամ պետություններին: Երկրորդը Եվրոպայի վերնախավի քաղաքական կոռռեկտությունն է, որը թույլ չի տալիս նրանց ներկայացնել իրականությունը: Երրորդը Ռուսաստանն է, որն ակտիվորեն եւ հաջողությամբ պառակտում է Եվրոպան»:

Նախկին դիվանագետ Դոն Յենսենն ավելացնում է, որ հաճախ պառակտումն առաջանում է նաեւ անտարբերության հետեւանքով, որից նույնպես օգտվում է Մոսկվան.

«Հասարակ եվրոպացին դժգոհ է Եվրամիությունից՝ ներգաղթի, տնտեսական խնդիրների եւ Բրյուսելի անպատասխանատու բյուրոկրատիայի պատճառով: Հենց այս թուլություններն է օգտագործում Ռուսաստանը»:

Վերջին հարցումները բացահայտում են հենց ԵՄ անդամ երկրների միջեւ լուրջ պառակտում. ու թեեւ Իռլանդիայի բնակչության ճնշող մեծամասնությունը Եվրոպական նախագծի կողմնակիցն է, Իտալիայի եւ Հունաստանի քաղաքացիները ԵՄ անդամակցության օգուտը չեն տեսնում: Միեւնույն ժամանակ, ռուսական հետախուզությունը կենտրոնացած է Կատալոնիայի վրա, նշում է իսպանական El Mundo օրաթերթի թղթակից Պաբլո Պարդոն.

«Թե՛ Ռուսաստանի լրատվամիջոցները, թե՛ նրանց հետ կապված Վիքիլիքսի ներկայացուցիչները հանկարծ դարձել են Կատալոնիայի ճգնաժամի փորձագետներ: Ռուսական ազդեցությունը տարբեր ուղղություններով է ընթանում, մի կողմից նրանք ազդում են ազգայնականների գաղափարների միջոցով, մյուս կողմից՝ ձախակողմյան ուժերի միջոցով: Նրանք աջակցում են ցանկացած ուժի, որը ներկա Եվրոպայի կառուցվածքի դեմ է»:

Կատալոնիայի դեպքում Եվրամիությունը դիմակայեց. Եվրոպական հանձնաժողովը պատրաստ էր ճանաչել միայն պաշտոնական Մադրիդը, իսկ Իսպանիայի վարչապետը հայտարարեց Կատալոնիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ:

Facebook Forum

XS
SM
MD
LG