«Կատալոնիան Իսպանիա է», «Մենք հզոր ենք միասին»՝ այս կարգախոսներով Բարսելոնայում էր հավաքվել ավելի քան 350 հազար մարդ, ովքեր դեմ են շրջանի անջատմանը Իսպանիայից: Նոբելյան մրցանակակիր, գրող Մարիո Վարգաս Լոզան հիշեցնում է, որ խոշոր ընկերություննենր արդեն սկսել են լքել Կատալոնիան.
«Ընկերությունները պետք է վերադառնան Կատալոնիա, որպեսզի այն կրկին դառնա Իսպանիայի արդյունաբերական մայրաքաղաքը»:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, որ թույլ չի տալու Կատալոնիայի անկախացումը Իսպանիայից.
«Սա պայքար է հանուն ողջ Եվրոպայի: Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպան ուներ երկու նպատակ՝ կանխել իր տարածքում պատերազմները եւ ստեղծել ժողովրդավարության, ազատության բարգավաճող տարածք»:
Կատալոնիայի առաջնորդները հանրաքվեից հետո անկախացման իրենց ծրագրերից սակայն չեն պատրաստվում հրաժարվել, ինչի մասին կրկին ասել է Կատալոնիայի նախագահ Կարլես Փուջդեմոնը.
«Իմ կառավարությունը նվիրված է խաղաղությանն ու հանդարտությանը, սակայն մենք կարծր ենք այն հարցերում, որոնք մենք պարտավոր ենք ի կատար ածել»:
Իսպանիայի Սահմանադրական դատարանն ապօրինի է հռչակել Կատալոնիայի ազգային խորհրդարանի նիստը, որտեղ երեքշաբթի նախատեսվում է շրջանի անկախության հռչակումը։ Իսկ իսպանական ոստիկանությունը շրջափակել է Բարսելոնայում ազգային խորհրդարանի շենքը՝ փորձելով խոչընդոտել անջատողականների մուտքն այնտեղ:
Facebook Forum