Մատչելի հղումներ

Եվրամիությունը մոլորվել է եւ նոր սերնդի գործիչների կարիքն ունի՝ Ֆրանսիայի նախագահ


Ֆրանսիայի նորընտիր նախագահըերկրի խորհրդարանի վերին ու ստորին պալատների ընդլայնված կազմի առջեւ ելույթով հանդես եկավ «Արեւի որդի» անունով հայտնի եւ Ֆրանսիայի հզորության տարիների Լուի 14-րդ թագավորի պալատում: Էմանուել Մակրոնի խոսքով, ժամանակն է, որ Ֆրանսիան վերականգնի երբեմնի արժանապատվությունը.

«Իրենց ընտրությամբ մեր քաղաքացիները մեզանից արմատական փոփոխություններ են պահանջում»:

Երիտասարդ նախագահը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Ֆրանսիայի օրենսդիրների թիվը եւ նվազեցնել Եվրամիության բյուրոկրատների ազդեցությունը.

«Այսօր եվրոպական կառույցը թուլացած է տարածված բյուրոկրատիայի պատճառով: Ես հավատում եմ Եվրոպայի ապագային, սակայն չեմ կարծում, որ քննադատությունն անտեղին է: Դրա համար առաջարկում եմ մի քայլ հետ անել եւ փորձել ընթացիկ հարցերից վեր բարձրանալ»:

Նախագահի կուսակիցները ծափահարում են:

«Հզոր խոսքեր Հանրապետության իրական նախագահի եւ ինձ համար՝ պատմական դեմքի կողմից», - նշում է Մակրոնին աջակցող պատգամավոր Ավրորա Բերջը:

Ընդդիմադիրներն էլ ելույթը անորոշ են անվանում:

«Նա ասում է, ընդունենք ավելի շատ փախստականներ ու նաեւ՝ ավելի քիչ, դադարեցնենք արտակարգ իրավիճակը եւ միեւնույն ժամանակ՝ պահպանենք այն: Այս անորոշությունը մտահոգիչ է», - ասում է ընդդիմադիր աջակողմյան պատգամավոր Մարի ԼեՊենը:

Մակրոնի փայլուն հաղթանակը նախագահական, իսկ ավելի ուշ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նրան գործելու լայն մանդատ են տվել: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ խորհրդարանի կողմից մեկ տարվա ընթացքում իր առաջարկները չընդունվելու դեպքում ինքը պատրաստ է դրանք հանրաքվեի դնել:

Facebook Forum

XS
SM
MD
LG