Մատչելի հղումներ

՝՝Ադրբեջանը շարունակում է գնալ ժողովրդավարությունից հեռանալու ճանապարհով՛՛. Հանդիպում Ուիլսոնի կենտրոնում


՝՝Ադրբեջանը շարունակում է գնալ ժողովրդավարությունից հեռանալու ճանապարհով՛՛. Հանդիպում Ուիլսոնի կենտրոնում
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Վաշինգտոնի Ուուդրոու Ուիլսոնի անվան կենտրոնում անցկացված հանդիպման ժամանակ Մասաչուսեթսի համալսարանի պատմության ամբիոնի պրոֆեսոր Օդրի Օլստադը ներկայացրեց Ադրբեջանի մասին իր հեղինակած երրորդ գիրքը։ ՝՝Հետխորհրդային Ադրբեջանում խորտակված ժողովրդավարությունը՛՛ գրքի շնորհանդեսի ժամանակ խոսք գնաց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

Ըստ Freedom House կազմակերպության վերջին զեկույցի, Ադրբեջանն աշխարհի 199 երկրների շարքում մամուլի ազատության բնագավառում գտնվում է 189-րդ տեղում։ Ըստ Human Rights Watch մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության, այստեղ կառավարությունը շարունակում է ճնշամիջոցներն ընդդեմ ազատ խոսքի ու այլախոհության, երկիր, որտեղ կառավարության տասնյակ քննադատներ այսօր էլ գտնվում են անազատության մեջ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ժողովրդավարության նկատելի ընթացքից Ադրբաջանն ընտրել է շեղվելու ուղին, ասում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի համալսարանի պատմության պրոֆեսոր Օդրի Օլստադը։

Պատմաբանը, որը վերջերս է հրատարակել Ադրբեջանի մասին իր երրորդ գիրքը, Վաշինգտոնի Ուիլսոնի անվան վերլուծական կենտրոնում անցկացված միջոցառման ժամանակ հանդես գալով, ասաց, թե Ադրբեջանն ունի ավելի զարգացած ու ավելի ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորություն։ Եվ ժողովուրդն էլ այստեղ ցանկանում է մասնակից լինել ժողովրդավարության զարգացման գործում։

Վերլուծաբանը, հենվելով իր գրքի վրա, Ադրբեջանի օրինակով ներկայացրեց, թե ինչպես կարող են որոշ երկրներ հեռանալ ժողովրդավարական զարգացման ընթացքից դեպի կաշառարված ավտորիտար կարգեր։

Իրավիճակ, որն անդրադառնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա։ Այս մասին է ասում պրոֆեսոր, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Քաուզլարիչը։

՝՝Լեռնային Ղարաբաղի խնդիրը շատ քաղաքական է դարձել Ադրբեջանում, այս երկրի ղեկավարների կողմից կիրառվող հռետորաբանության արդյունքում։ Այդ պատճառով չեմ կարծում, որ հիմա ղեկավարությունից որեւէ մեկը կասի, որ հնարավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ ու գնալ փոխզիջումների՛՛։

Նրա խոսքերով, դրա համար հարկավոր է ժողովրդի մասնակցությունը, ինչը նորից անհնար է, ժողովրդի վրա դրված արգելքների պատճառով։

Ադրբեջանն ունի միանգամայն կրթված ազգաբնակչություն, աճող տնտեսություն, ու ժողովրդավարական երկրի վերածվելու հնարավորություն, ասում է Օդրի Օլստադը՝ նշելով զարգացման ընթացքին մասնակից լինելու ժողովրդի ցանկությունը։

՝՝Սակայն ղարաբաղյան հակամարտությունը լուծելու ամենամեծ դժվարությունն այն է, որ երկու երկրների կառավարությունները չեն ցուցաբերում փոխզիջումների գնալու հարցում որեւէ հետաքրքրություն։ Ու եթե երկու երկրներում իշխանությունները շարունակեն մոռացության տալ հակառակ կողմի հետ անցած բարի հարաբերությունները, պատային այս իրավիճակը կշարունակվի եւս 2 տասնամյակ ու դեռ ավելի՛՛։

Ինչ վերաբերում է այս հարցումմիջազգային օժանդակությանը, նախկին դիվանագետ Ռիչարդ Քաուզլարիչի խոսքերով, ՝՝Միջազգային համայնքը կարող է միշտ էլ անել ավելին։ Սակայն հարցն այն է, թե որքան արդյունավետ այն կլինի։ Այսօր այս տարածաշրջանն ավելի քիչ կարեւոր է դիտարկվում ԱՄՆ-ում։ Իսկ ներկա վարչակազմը, որը դեռեւս փորձում է կազմակերպել ինքն իրեն, իր ներկա խնդիրների պայմաններում, չեմ կարծում, որ մոտ ապագայում մեծ հետաքրքրություն ցուցաբերի՛՛։

Նրա խոսքերով, այդ առումով ներկա փուլը կարելի է շատ վտանգավոր համարել, որի վառ օրինակը մի քանի օր առաջ սահմանին գրանցված լարված իրավիճակն էր։

XS
SM
MD
LG