Մատչելի հղումներ

Մինչ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր առաջին արտերկրյա այցը, իր հայրենի Միացյալ Նահանգներում շարունակվում է քննարկվել Ռուսաստանի վերաբերյալ հետաքննությունը:

Սպիտակ տունը փորձում է պատասխանել New York Times թերթի տեղեկատվությանը, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին անվանել է «խելագար ու անպիտան»:

«Ես չեմ հիշում, թե նախագահը բառացի ինչ է ասել եւ չեմ կարծում նրանց հրապարակումը նրան ուղղակի է մեջբերում», - նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄաքՄասթերը ներկա էր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը: - «Զրույցի ուղղվածությունը Ռուսաստանի հետ կապված բոլոր խնդիրները հետեւում թողնելն էր եւ համագործակցության ոլորտներ գտնելը»:

ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության կողմից հատուկ քննիչի նշանակմամբ Ռուսաստանի հետ կապերի հետաքննությունն ավելի մեծ ընթացք է ստանում:

«Մենք գաղափար անգամ չունենք, թե արդյոք նման կապեր գոյություն ունեցել են եւ թե արդյոք Քոմիին աշխատանքից հեռացնելու հանգամանքը դրա հետ կապ ունի, թե՝ ոչ», - նշում է դեմակրատ կոնգրեսական Բրադ Շերմանը:

Մամուլի համաձայն, Ջեյմս Քոմին իր զեկույցներում նշել է, որ Դոնալդ Թրամփը փորձել է իրվրա ճնշում գործադրել՝ խնդրելով կարճել նախագահի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի դեմ բացված գործը:

«Ոչ ոք չի տեսել այդ զեկույցները: Ես չգիտեմ, թե դրանք որտեղ են եւ արդյոք գոյություն ունեն, սակայն մենք անշուշտ պահանջում ենք դրանք հրապարակել», - նշել է հանրապետական կոնգրեսական Ջեյսոն Չաֆեթսը:

Կասկածները հավանաբար կփարատի հենց ինքը՝ Ջեյմս Քոմին, ով օրերս կարող է ցուցմունք տալ Կոնգրեսում, արդեն՝ որպես անհատ քաղաքացի:

Facebook Forum

XS
SM
MD
LG