Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփն իր հայտարարությամբ հարգանքի տուրք է մատուցում «Մեծ եղեռնի» զոհերին


«Այսօր մենք հիշում եւ հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարի խոշորագույն դաժանություններից մեկի՝ Մեծ Եղեռնի զոհերին», - այսպես է Հայոց ցեղասպանության 1Օ2-րդ տարելիցի կապակցությամբ սկսվում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

ԱՄՆ-ի նախագահական ամենամյա ուղերձում ասված է.

«1915 թվականից մեկ եւ կես միլիոն հայեր են արտաքսվել, ենթարկվել ջարդի կամ խոշտանգվել Օսմանյան կայսրության վերջին տարիներին:

Ես միանում եմ հայ համայնքին Ամերիկայում եւ աշխարհով մեկ՝ սգալով անմեղ մարդկանց կորուստն ու տառապանքները:

«Մարդկության պատմության այս մութ էջը հիշելով՝ մենք նաեւ հիշում ենք հայ ժողովրդի տոկունությունը: Նրանցից շատերը Միացյալ Նահանգներում նոր կյանք են կառուցել եւ հսկայական ներդրում ունեցել մեր երկրի զարգացման մեջ՝ միեւնույն ժամանակ փայփայելով պատմական հայրենիքի հիշատակը, հայրենիք, որտեղ նրանց նախնիները ստեղծել էին հին աշխարհի ամենամեծ քաղաքակրթություններից մեկը:

Մենք պետք է հիշենք դաժանությունները, որպեսզի կանխենք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք թուրքերի եւ հայերի ջանքերը, որոնք ուղղված են ցավալի անցյալի ճանաչմանն ու գիտակցմանը:

Դա կարեւորագույն քայլ է, որը հիմք կհանդիսանա առավել արդար եւ հանդուրժող ապագայի կերտման համար», - ասված է Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG