ԱՄՆ-ի հավանական պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի անցած ուղին
Ռեքս Թիլերսոնը ժամանակին որպես ExxonMobil էներգետիկ խոշոր ընկերության ղեկավար Ռուսաստանի հետ կնքել է պայմանագիր, որի արդյունքում պարգևատրվել է բարեկամության շքանշանով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հետագայում պայմանագիրը սառեցվել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով: